Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հոգևոր-մտավոր մղձավանջը երկար կշարունակվի

Հոգևոր-մտավոր մղձավանջը երկար կշարունակվի
18.06.2025 | 19:10

Գալ տարի թերևս թոթափած կլինենք այս այլանդակությունը, բայց հոգևոր-մտավոր մղձավանջը երկար կշարունակվի։

Դեռ երկար ժամանակ մեզ ներքուստ պատրաստ չենք համարելու մտնել մարդամեջ, իսկ հարկադրված մտնելիս, օտարի հետ շփվելիս՝ մեզ կեղեքելու է այն զգացողությունը, որ տարիներ շարունակ մեր երկրին տիրել է ամենանվաստը, ամենաստորը։

Այդ զգացողությունը կտևի ամենաքիչը մի սերունդ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ